Ֆրիդա Բարանեկ
Ֆրիդա Բարանեկ | |
---|---|
Ծնվել է | 1961[1][2][3][…] |
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Կրթություն | Փարսոնս դիզայնի դպրոց (1985), Universidade Santa Úrsula? (1983) և Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ (2012) |
Մասնագիտություն | նկարչուհի, ճարտարապետ և քանդակագործ |
Ամուսին | Roger Cohen? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | fridabaranek.com |
Ֆրիդա Բարանեկ (պորտ.՝ Frida Baranek, 1961[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիդա Բարանեկը ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում։ Ճարտարապետության բակալավրի աստիճան ստացել է Սանտա Ուրսուլա համալսարանից, 1985 թվականին մագիստրոսի աստիճան՝ Փարսոնս դիզայնի դպրոցից։ Բարանեկի ստեղծագործությունները գտնվում են Սան Պաուլոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Սան Պաուլոյի համալսարանի ժամանակակից արվեստի թանգարանում, Կեմփեր արվեստի թանգարանում[4]], Կանացի արվեստի ազգային թանգարանում[5][6]։ Կիրառելով անօրգանական նյութեր՝ Բարանեկն ստեղծում է օրգանական ձևեր ու առարկաներ, օրինակ՝ «Անանուն», (1985), քարե, փայտե տուփեր, լամպեր և էլեկտրական մետաղալարեր, «Como vai você, Geração 80? [Ինչպե՞ս ես 80-ական սերունդ]», (1984), պողպատ, “Como vai você, Geração 80?” քանդակը միախառնված է օրգանական նյութին (ջուր) և աննշանորեն հոսում է ջրում։ «Dormindo em Veneza [Քնած Վենետիկում]», (1990), «Bolo [Տորթ]», (1990), and Não classificado [Չհստակեցված] (1992) քանդակները ներառում են պողպատե մետաղալար։
Ունի ստեղծագործություններ ցանկապատի, էկրանի տեսքով, կանանց առնչվող թեմաներով։ Թելով գործել է արգանդանման փափուկ քանդակ (soft sculpture)՝ «Swirls Bege» (2008): Ստեղծագործություններում օգտագործում է կանացի մազեր, քարեր, զսպանակներ, ձողեր, ապակի, օդախուց, անվադողեր, ռետինե գնդակներ, ջուր, ավազ և այլն։
1984 թվականին "Como vai você, Geração 80?” (Ինչպե՞ս ես 80-ականների սերունդ) խմբակային ցուցահանդեսում Ռիո դե Ժանեյրոյի Վիզուալ արվեստի դպրոցում ստեղծել է Ռոդրիգո դի Ֆրեյտաշ լճի վրա ծածանվող պլաստիկե բույ, որը արտաքնապես նման է Դոյզ Իրմաս լեռանը[7][8]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է լրագրող Ռոջեր Կոհենի հետ։ Բնակվում են Լոնդոնում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Petite Galerie, Ռիո դե Ժանեյրո, 1985
- 1988 Galeria Sérgio Millet, Ռիո դե Ժանեյրո
- 1990 Gabinete de Arte Raquel Arnaud, Սան Պաուլո[9]
- 1993 Stux Gallery, Նյու Յորք
- 1996 Gabinete de Arte Raquel Arnaud, Սան Պաուլո
- 1999 La Maison du Brésil, Բրյուսել
- 2001 Gabinete de Arte Raquel Arnaud, Սան Պաուլո[10]
- 2004 HAP Galeria, Ռիո դե Ժանեյրո
- 2006 Frida Baranek - Lavish Pause / Lange Pause - Galerie im Traklhaus, Զալցբուրգ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/215209
- ↑ 2,0 2,1 Frida Baranek — 2008.
- ↑ 3,0 3,1 Frida Baranek
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Frida Baranek | National Museum of Women in the Arts». nmwa.org. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Frida Baranek | Artspace». Artspace. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Book | Frida Baranek». Frida Baranek (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Cecilia Puerto (1996). Latin American women artists, Kahlo and look who else: a selective, annotated bibliography. Greenwood Publishing Group. ISBN 978-0-313-28934-7.
- ↑ Raquel Arnaud e o olhar contemporâneo. Editora Cosac Naify. 2005. ISBN 978-85-7503-440-8.
{{cite book}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.kemperartmuseum.wustl.edu/islandpress/html/A002.html Արխիվացված 2016-03-03 Wayback Machine
- http://brunodavidgallery.com/artistDetail.cfm?id_artist=59 Արխիվացված 2011-10-02 Wayback Machine
- http://www.arch.wustl.edu/collection/explore/artist/66 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
|